Բանակի օրվա նախօրեին`հունվարի 27-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելեց Մուրացանի հանրապետական զինվորական հոսպիտալում բուժում ստացող զինվորներին, հետաքրքրվեց նրանց առողջությամբ, ինչպես նաև տոնի առթիվ նվերներ ստացան: Զինվորներին իր հայրապետական օրհնանքը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում զինվորները նշում էին, որ գոհ են ծառայությունից, իսկ հոսպիտալում իրենց նկատմամբ ուշադիր են ու սրտացավ:
Նշենք, որ վերջին օրերին հոսպիտալ են տեղափոխվել թոքաբորբով հիվանդ զինվորներ:
Մանրամասները` տեսանյութում:









































