Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլը վնասվածքի պատճառով բաց կթողնի «Էսպանյոլ»-ի դեմ առաջիկա հանդիպումը, որը տեղի կունենա Իսպանիայի Արքայական գավաթի 1/4 եզրափակիչ պատասխան խաղի շրջանակներում:
Այս մասին հաղորդում է «Արքայական ակումբ»-ի պաշտոնական Twitter-ը:
«Բեյլը վերսկսել է մարզումները, բայց սուր ցավեր է զգում: Նա չի խաղա «Էսպանյոլ»-ի դեմ, բայց այս շաբաթվա ընթացքում կվերադառնա ընդհանուր խմբի հետ մարզումներին ու պատրաստ կլինի հաջորդ հանդիպմանը»,- ասել է մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին:
Հիշեցնենք, որ «Ռեալ»-ի ու «Էսպանյոլ»-ի մրցավեճը կայանալու է երեքշաբթի օրը` հունվարի 28-ին` Երևանի ժամանակով 24:00-ին:










































