Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Էդեն Ազարը խոսել է իր հավակնությունների մասին:
«Իհարկե, ես ցանկանում եմ լինել լավագույնն աշխարհում: Ֆուտբոլն առաջ ինձ համար միայն խաղ էր, և ինձ չէին հետաքրքրում այլոց կարծիքները:
Բայց այն ժամանակվանից, ինչ հանդես եմ գալիս «Չելսի»-ում, շատ եմ աշխատում հմտություններիս կատարելագործման ուղղությամբ: Առաջ գիտեի, որ լավ ֆուտբոլիստ եմ, բայց ոչ` աշխարհում լավագույններից մեկը: Այժմ ես հասկանում եմ, որ շուտով կկարողանամ մրցակցել Մեսսիի ու Ռոնալդուի հետ, եթե ավելի քրտնաջան աշխատեմ: Դա դժվար կլինի, նրանք անհավանական վիճակագրություն ունեն, բայց ես ընդունում եմ մարտահրավերը:
«Լիլ»-ում նույնպես հանդես էի գալիս բարձր մակարդակով, բայց ինձ համար գլխավորը խաղի գեղեցկությունն էր, փորձում էի գրավել հանդիսականներին: Ես դա անում եմ նաև այժմ, բայց միաժամանակ մեծացել է դրա արդյունավետությունը: Սկսել եմ ավելի մեծ օգուտ բերել թիմին»,- ասել է բելգիացի ֆուտբոլիստը:









































