Ամերիկյան Մայամի քաղաքում հագուստի մոդել տղան նշանադրության 6 մատանի է ձեռք բերել իր ընկերուհուն առաջարկություն անելու համար։ Այդ մասին գրում է Fox News-ը։
32-ամյա Դենիս Բրաուն 2-րդը հիմնովին պատրաստվել է նշանադրությանը։ Նա տոների կազմակերպիչ է վարձել, ով հետևել է, որ ամեն ինչ ըստ ծրագրի ընթանա․ տղայի արտաքին տեսքի համար պատասխանատու էր ոճաբանը, շինությունը ձևավորել էին դիզայներները, իսկ երեկոն նկարահանում էր պրոֆեսիոնալ լուսանկարիչը։

Որոշիչ պահին տղան ծնկի իջավ աղջկա առաջ և բացեց զարդատուփը, որի մեջ տարբեր կառուցվածքի և տարբեր չափերի ադամանդներով 6 մատանի էր դրված։

«Իմ բախտը շատ է բերել, դրա համար նա արժանի է 6 մատանու»,- գրել է տղան իր Instagram-յան էջում։ Աղջիկը շոկի է ենթարկվել, սակայն ընդնունել է առաջարկությունը։










































