APA գործակալության փոխանցմամբ՝ շփման գծում փոխհրաձգության հետևանքով զոհվել է ադրբեջանական բանակի սպա:
Տեղեկատվության համաձայն՝ լեյտենանտ Սաբուհի Ռուստամ օղլու Ազիզովը զոհվել է Աղդամի ուղղությամբ առաջնագծում:
Հաղորդվում է, որ զինծառայողը զորակոչվել էր Շիրվանի շրջանից։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել է տեղեկատվությունը: