Monday, 17 06 2024
00:00
Գերմանիան ծրագրում է արտաքսել աֆղաններին Ուզբեկստանի տարածքով
Տավուշի սահմանազատված հատվածներում փշալարե պատնեշներ են տեղադրվել
23:30
Ուկրաինան մոտ ապագայում Դանիայից F16 կործանիչներ կստանա
Ադրբեջանին առաջարկում եմ ձևավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ. Փաշինյան
Քննչական կոմիտեի պատասխանը` «GG» ընկերությանը
23:00
«Համաշխարհային գների աճը Ուկրաինայի հակամարտության հետևանք է». Եվրահանձնաժողովի ղեկավար
Արմեն Գրիգորյանը և Ուկրաինայի ԱԳ նախարարը քննարկել են Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների հեռանկարները
Ի՞նչ էր անում Հայաստանը շվեյցարական «առողջարանում»
Հիմնանորոգվում է Մ-2, Երևան -Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման մայրուղին
ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ-ին պետք է իրավական, քաղաքական գնահատական տրվի. պետության զավթում իրականացրած ուժեր են
Կապան Ճակատեն 7.5 կմ երկարությամբ հիմնանորոգված ճանապարհը։ Պետբյուջեից հատկացվել է 1,454 մլրդ դրամ
Կապանում իրականացվում են Վաչագան գետի հունի մաքրման, գետի հենապատերի վերականգնման և այլ աշխատանքներ
Հայայստանը շրջադարձ է կատարում. տրանսատլանտիկ համակարգը կարող է օգտագործել՝ դառնալու անկախ երկիր
Վարչապետը հանդիպել է Ծավի բնակիչների հետ
Իսրայելը հայտարարել է Գազայի հատվածում ռազմական դադար՝ օգնություն տրամադրելու նպատակով
Ասում են՝ էն գյոզալ կոլխոզները քարուքանդ արեցին. ինչ առաջարկեց Փաշինյանը սրաշենցիներին
Սահմանազատում պետք է անենք․ Փաշինյանը` Շիկահողի բնակիչներին
«Պուտինը չի մերժում Ուկրաինայի հետ բանակցությունների հնարավորությունը». Պեսկով
Մոտիկից մի հատ բարևենք, է՜. Փաշինյանը Ներքին Հանդում հանդիպեց գյուղացիների հետ
ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ազատությունից զրկված անձանց ժամանակավոր պահելու վայրեր
Հիմնանորոգվում է Սյունիք գյուղից Կապան տանող 4 կմ երկարությամբ ճանապարհը
Մեզ թուրքացնում են, բայց՝ ինչպե՞ս
20:45
Հռոմի պապը մեկնաբանել է Շվեյցարիայում Ուկրաինայի հարցով համաժողովը
Հաջորդ կանգառը Սրաշենում էր․ Փաշինյան
Ուխտագնացներից մեկը ընկել և վնասել է ոտքը
Շիկահողում բնակիչների ջերմ ընդունելությանը հաջորդեց անկեղծ զրույցը․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը ներկայացվել է Գյումրիում
Վարչապետը ծանոթացել է Կապանի մանկապարտեզներից մեկի վերակառուցման աշխատանքների ընթացքին
ՀՀ ԱԽ քարտուղարը և ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդականը քննարկել են երկկողմ համագործակցությունն անվտանգության ոլորտում
19:00
Թաիլանդում մեկնարկել է Սենատի ընտրությունների երկրորդ փուլը՝ ավելի քան 23 հազար թեկնածուների մասնակցությամբ

Վայոց ձորի մարզում անցկացվել է շտաբային ուսումնավարժություն

Համաձայն Վայոց ձորի մարզի բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2024թ. հիմնական միջոցառումների պլանի՝ Վայոց ձորի մարզում անցկացվել է «Փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացումը սողանքի դեպքում» թեմայով շտաբային ուսումնավարժություն։

Ուսումնավարժության ղեկավարում էր Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանը։ Ուսումնավարժության շտաբի պետն էր Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Հակոբ Սարգսյանը։ Մասնակցում էին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական և ոստիկանության մարզային վարչությունների ծառայողները, մարզպետի աշխատակազմի ղեկավար կազմն ու աշխատակիցները, մարզի արտակարգ իրավիճակների և տարհանման հանձնաժողովը, Վայոց ձորի մարզի Չիվա բնակավայրի վարչական ղեկավարը։

Նմանատիպ շտաբային ուսումնավարժությունները նպատակ են հետապնդում ստուգել մարզի ղեկավար կազմի պատրաստականությունն արտակարգ իրավիճակների սպառնալիքի և ծագման դեպքում և «Արտակարգ իրավիճակներում ՀՀ Վայոց ձորի մարզի բնակչության պաշտպանության» պլանի իրատեսությունը, միևնույն ժամանակ կատարելագործել ուսումնավարժությունում ընդգրկված մարմինների ղեկավար կազմի ունակություններն ու փոխհամագործակցության իրականացումը սողանքների սպառնալիքի և առաջացման դեպքում, ինչպես նաև ուժերի գործնական հմտությունները փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացման գործում:

Ուսումնավարժությունը մեկնարկել է մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի կողմից մասնակիցների ազդարարումով: Ընթացքում իրականացվել են ծառայությունների, համայնքի ուժերի ու միջոցների պատրաստականության բերման միջոցառումներ, նախապատրաստվեցին զեկույցներ:

Մարզպետի մոտ կայացած հավաքի ժամանակ մասնակիցները հանդես են եկել զեկույցներով՝ ներկայացնելով միջանկյալները, իրականացված նախապատրաստական և կանխարգելիչ միջոցառումները։ Շտաբային ուսումնավարժության ընթացքում ակտիվ քննարկումներ են տեղի ունեցել վարքականոնների, առկա խնդիրների, մտահղացումների և միջոցառումների կազմակերպման և իրագործման շուրջ։

Այնուհետև մասնակիցները փորձել են իրենց զեկույցներով և քննարկումների միջոցով առաջադրված խնդիրներին իրավիճակին համապատասխան լուծումներ ներկայացնել։ Շտաբային ուսումնավարժության ավարտին տեղի է ունեցել հարց-պատասխան, կատարված աշխատանքների և արդյունքների վերլուծություն։

Ամփոփելով ուսումնավարժության արդյունքները՝ մասնակիցները կարևորել են նմանատիպ համատեղ ուսումնավարժությունների շարունակականությունը և արդյունավետությունը՝ մատնանշելով հատկապես գործընկեր կառույցների հետ փոխհամագործակցությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում