Monday, 17 06 2024
00:00
Գերմանիան ծրագրում է արտաքսել աֆղաններին Ուզբեկստանի տարածքով
Տավուշի սահմանազատված հատվածներում փշալարե պատնեշներ են տեղադրվել
23:30
Ուկրաինան մոտ ապագայում Դանիայից F16 կործանիչներ կստանա
Ադրբեջանին առաջարկում եմ ձևավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ. Փաշինյան
Քննչական կոմիտեի պատասխանը` «GG» ընկերությանը
23:00
«Համաշխարհային գների աճը Ուկրաինայի հակամարտության հետևանք է». Եվրահանձնաժողովի ղեկավար
Արմեն Գրիգորյանը և Ուկրաինայի ԱԳ նախարարը քննարկել են Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների հեռանկարները
Ի՞նչ էր անում Հայաստանը շվեյցարական «առողջարանում»
Հիմնանորոգվում է Մ-2, Երևան -Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման մայրուղին
ՀՀԿ-ԲՀԿ-ՀՅԴ-ին պետք է իրավական, քաղաքական գնահատական տրվի. պետության զավթում իրականացրած ուժեր են
Կապան Ճակատեն 7.5 կմ երկարությամբ հիմնանորոգված ճանապարհը։ Պետբյուջեից հատկացվել է 1,454 մլրդ դրամ
Կապանում իրականացվում են Վաչագան գետի հունի մաքրման, գետի հենապատերի վերականգնման և այլ աշխատանքներ
Հայայստանը շրջադարձ է կատարում. տրանսատլանտիկ համակարգը կարող է օգտագործել՝ դառնալու անկախ երկիր
Վարչապետը հանդիպել է Ծավի բնակիչների հետ
Իսրայելը հայտարարել է Գազայի հատվածում ռազմական դադար՝ օգնություն տրամադրելու նպատակով
Ասում են՝ էն գյոզալ կոլխոզները քարուքանդ արեցին. ինչ առաջարկեց Փաշինյանը սրաշենցիներին
Սահմանազատում պետք է անենք․ Փաշինյանը` Շիկահողի բնակիչներին
«Պուտինը չի մերժում Ուկրաինայի հետ բանակցությունների հնարավորությունը». Պեսկով
Մոտիկից մի հատ բարևենք, է՜. Փաշինյանը Ներքին Հանդում հանդիպեց գյուղացիների հետ
ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն այցեր են իրականացրել ազատությունից զրկված անձանց ժամանակավոր պահելու վայրեր
Հիմնանորոգվում է Սյունիք գյուղից Կապան տանող 4 կմ երկարությամբ ճանապարհը
Մեզ թուրքացնում են, բայց՝ ինչպե՞ս
20:45
Հռոմի պապը մեկնաբանել է Շվեյցարիայում Ուկրաինայի հարցով համաժողովը
Հաջորդ կանգառը Սրաշենում էր․ Փաշինյան
Ուխտագնացներից մեկը ընկել և վնասել է ոտքը
Շիկահողում բնակիչների ջերմ ընդունելությանը հաջորդեց անկեղծ զրույցը․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը ներկայացվել է Գյումրիում
Վարչապետը ծանոթացել է Կապանի մանկապարտեզներից մեկի վերակառուցման աշխատանքների ընթացքին
ՀՀ ԱԽ քարտուղարը և ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդականը քննարկել են երկկողմ համագործակցությունն անվտանգության ոլորտում
19:00
Թաիլանդում մեկնարկել է Սենատի ընտրությունների երկրորդ փուլը՝ ավելի քան 23 հազար թեկնածուների մասնակցությամբ

Նիկոլ Փաշինյան. «նոր մոդել, նոր մանդա՞տ»

Թե 2018 և թե 2021 թվականին Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիները մեզ տվել են մանդատ ապահովելու Հայաստանի Հանրապետության ապագան, և այս մանդատը պետք է իրացվի լիարժեք ու անմնացորդ, մայիսի 24-ի երեկոյան հրապարակած իր ուղերձում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Իսկ ուղերձի բովանդակությունը եղել է ըստ էության այն, ինչ իր վերջին շաբաթների եւ օրերի ելույթներում պարբերաբար արձանագրում է Նիկոլ Փաշինյանը՝ իրական եւ պատմական Հայաստանների բաժանումով եւ դրանց հարաբերակցության մասին դատողություններով, Հայաստանի՝ արդեն հայտնի դարձած ոսկեգույն քարտեզ-մակետի ցուցադրումով:

Փաշինյանը հայտարարել է, որ, եթե մենք որեւէ բան փնտրենք դրանից դուրս, կորցնելու ենք նաեւ դրանից ներս եղածը, ըստ էության: Համաձա՞յն է որեւէ մեկը սրա հետ, թե ոչ, այս պահին հարցը դա չէ: Սրա մասին, այդ մոտեցման ռացիոնալության, հիմնավորվածության, նաեւ մանիպուլյատիվության հնարավոր կամ անհնար շերտերի մասին կարծիքներ հնչել են ու հնչում են, ինքս անդրադարձել եմ ու դեռ կանդրադառնամ:

Տվյալ պարագայում էական է, թե ինչու՞ է Փաշինյանը որոշել այդ մասին խոսել ոչ միայն ասուլիսով ու հարցազրույցներով, խորհրդարանի ելույթներով, այլ՝ ժողովրդին ուղերձի ձեւաչափով, այն ըստ էության դնելով՝ «ինչ է այսօր կատարվում մեր երկրում» խորագրի ներքո, եւ դա մայիսի 26-ին հայտարարված հանրահավաքից առաջ, որտեղ, ինչպես ազդարարել է հրապարակային շարժում առաջնորդող Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանը, ներկայացնելու է Փաշինյանին իշխանությունից հեռացնելու գործողությունների ծրագիրն ու դրա ակտիվ փուլի մեկնարկը: Այդ ֆոնին, երկու օր առռաջ ուղերձը ըստ էության թողնում է նախընտրական ծրագրի կամ հայեցակարգի տպավորություն:

Մյուս կողմից, Նիկոլ Փաշինյանը հղում է անում 2018-ին եւ 2021-ին իր ստացած մանդատին, ասելով, որ այն պետք է իրացվի: Թվում է, որ այդպիսով նա բացառում է որեւէ արտահերթ զարգացում կամ հեռացում: Ինչպես ասել եմ՝ որեւէ իշխանություն որեւէ անգամ չի արտահայտի հեռանալու որեւէ մտադրություն, եթե ստիպված չէ անել դա: Հաջորդը՝ Նիկոլ Փաշինյանը 2021-ին ըստ էության կասեցրել է 2018-ին ստացած մանդատը, եւ ստացել նորը, արդեն նոր շեշտադրումներով՝ քան 2018-ին:

Իսկ այսօր նա ըստ էության ներկայացնում է հայեցակարգ, որը ընդհանրապես նոր է նաեւ ի տարբերություն 2021-ի, որովհետեւ 2021-ին նրա նախընտրական ելույթներում դույզն իսկ չեն շոշափվել այն մոտեցումները, որ նա արտահայտում է այսօր, եւ ավելին՝ ծրագրային ներառում են ունեցել Արցախի հարցում «Անջատում հանուն փրկության» գաղափարը, Շուշիի եւ Հադրութի դեօկուպացիայի, տեղահանվածների վերադարձի եւ այլ գաղափարներ, Ար ցախը հայկական պահելու գաղափարը՝ թեկուզ պատերազմից հետո մնացած մասով: Այլ կերպ ասած, թե 2018-ին, թե 2021-ին Նիկոլ Փաշինյանը չի ստացել մանդատ այն բովանդակության համար, որ ներկայացնում է այսօր իր ուղերձում:

Հետեւավար, թե արդարամտությունը, թե արդարությունը, թե քաղաքական ու մարդկային բարոյականությունը պահանջում է ներկայացված բովանդակությունը չհիմնավորել 2018-ի եւ 2021-ի մանդատով: Միեւնույն ժամանակ, հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանը ինքն էլ լավ հասկանում է դրա մանիպուլյատիվությունը, պարզապես այդպիսով փորձում է հիմք ստեղծել նոր բովանդակության համար նոր մանդատի «իրավունքի», եթե իրադարձությունը զարգանա այն տրամաբանությամբ, որ իշխանությունը ստիպված լինի գնալ հրապարակի պահանջներին ընդառաջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում