Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը անդրադարձավ այն հարցին, թե ինչպես է ստացվել, որ ԲՀԿ-ն սոցհարցումներով առաջին տեղում է հայտվել։
«Դա փոքր-փոքր ինտրիգներ են, որոնք ստեղծվում են ամենազանազանների կողմից, որպեսզի գեներացիա անեն բախումներ։ Մտածում են՝ ուժեղը Բարգավաճն է, ավելի լավ է ԲՀԿ-ի դաշտը նետենք սուտի մուտի քարեր, չնայած ԲՀԿ-ն լինելով ուժեղ և խելոքների հավաքատեղի, ռեակցիաներ չի տալիս այդ պրովակացիաներին»։
Հարցին, թե խելոքներն ու ուժեղները առանձին կգնա՞ն եկող ընտրություններին, թե՞ սուտիմուտիները կկպնեն իրենց, Վ. Բոստանջյանը պատասխանեց. «Կգնանք առանձին»։