Marvel Entertainment-ի YouTube-յան ալիքում հրապարակվել է «Նավապետ Մարվելը» ֆիլմի թրեյլերը, որտեղ գլխավոր դերում Բրի Լարսոնն է:
Դա ստուդիայի առաջին նախագիծն է, որի գլխավոր կերպարը կին է:
Սյուժեի համաձայն՝ ԱՄՆ ՌՕՈՒ օդաչու Քերոլ Դենվերսը սուպերուժ է ձեռք բերում՝ թշնամի այլմոլորակային ռասաների հետ բախվելուց հետո: Նա պետք է տիրապետի իր նոր հնարավորություններին՝ հզոր թշնամուն դիմակայելու համար:
Ֆիլմի ռեժիսորներն են Աննա Բոդենը և Ռայան Ֆլեքը: