Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն գոհ է մնացել Իսպանիայի առաջնության 21-րդ տուրի շրջանակներում կայացած «Ռայո Վալյեկանո»-ի դեմ հանդիպմանն իր սաների ցուցադրած խաղից:
Սիմեոնեի սաները առավելության են հասել 4:2 հաշվով:
«Խաղը բարդ ընթացք ունեցավ: «Ռայո Վալյեկանո»-ն համառ թիմ է, որը միշտ հավասար խաղ է ցուցադրում: Այս անգամ դա արտահայտվեց առաջին 30 րոպեների ընթացքում: Սակայն արդեն առաջին խաղակեսում մենք հիանալի արդյունք գրանցեցինք` երեք անգամ գրավելով մեր հակառակորդի դարպասը:
«Ատլետիկո»-ն կրկին ապացուցեց, որ թիմի կազմում խաղում են իսկական տղամարդիկ»,- Marca-ն մեջբերում է Մարտինոյի խոսքերը:









































