Հռոմի բնակիչները քննադատել են Ամանորի գլխավոր ծառը, որ դրվել է քաղաքի կենտրոնում՝ գրում է The Local-ը։
Քաղաքացիների կարծիքով՝ եղևնին մաշված տեսք ունի․ նրա ճյուղերը տրորված են, տեղ տեղ նույնիսկ բացակայում են։ Նրանց խոսքով ամանորյա եղևնին ավելի վատ տեսք ունի, քան անցյալ տարի 50 հազար եվրո արժողությամբ անճոռնի եղևնին։
Այն ժամանակ քաղաքացիները ծառը համեմատեցին «զուգարանի խոզանակի» հետ։ Թե ինչ անուն կտան այս տարի ծառին, հայտնի չէ։










































