Ձեր քվեարկությամբ օգնելու եք կառուցենք լուսավոր Հայաստան: Այս մասին Լոռու մարզի Օձուն համայնքում նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Մանե Թանդիլյանը:
«Բոլորդ գիտեք, որ ես ծնունդով Ալավերդիից եմ: Օձունը ինքը իրենով որոշում կայացնող է, ծանրակշիռ գյուղ է և ունի կարծիք: Ես ապավինում եմ ձեր վստահությանը, գիտեմ, որ հետևել եք մեր կուսակցության գործունեությանը: Ընտրելով մեր կուսակցությունից յուրաքանչյուրին՝ ընտրելու եք Լոռու պաշտպան»,-նշեց Թանդիլյանը:










































