Քառամյա ուսումնասիրությունից հետո առանձնացվել են բնության 7 հրաշքները, որոնք մարդու աչքի համար ամենագեղեցիկն են ամբողջ աշխարհում, հայտնում է factumira.com-ը:
Ամազոն գետի ավազանը և ամբողջ ավազանով տարածված արևադարձային անտառները, որոնք իրենց մասշտաբով մոլորակի ամենամեծ էկոլոգիական համակարգն են:

Իգուասու ջրվեժների համակարգը Բրազիլիայում: Այն ներառում է մինչև 300 ջրվեժ՝ մինչև 80 մ բարձրությամբ և մինչև 3 կմ երկարությամբ:

Ծովածոցը կամ ինչպես այն անվանում են` «Հալոնգ ծովածոցը» գտնվում է Վիետնամում: Սա կղզիների և քարանձավների համակարգ է՝ անսովոր ձևով: Այն ՅՈւՆԵՍԿՕ-ի հոգածության տակ է:

Կոմոդո ազգային պարկն Ինդոնեզիայում: Հայտնի է իր բնակիչներով՝ հսկայական վարաններով, որոնք դինոզավր են հիշեցնում: Դրանք մոլորակի ամենամեծ սողուններն են:

Կորեայի մոտ գտնվող Չեդժուդո կղզին, որի յուրահատկությունը հրաբխային ծագում և անոմալ տաք քարանձավներն են:

Պուերտո պարկն իր արքայադստեր՝ ստորգետնյա գետի հետ, որն աշխարհի ամենաերկար նավարկելի ստորգետնյա գետն է՝ ավելի քան 8 կմ երկարությամբ: Գտնվում է Ֆիլիպիններում:

Սեղանասարը կամ Տաֆելբերգը՝ մինչև 1100 մ բարձրությամբ, հարթ կտրտված գագաթով և ուղղահայաց լանջերով: Գտնվում է ՀԱՀ-ում:










































