Մասնագետները պարզել են, որ քրքումը ավելացնում է սրտամկանի բջիջներում առկա Nrf2 գենի ակտիվության մակարդակը․ այն պատասխանատու է վնասակար ազատ ռադիկալների դեմ պայքարի համար։ Այդ մասին ուսումնասիրությունները հրապարակվել են Journal of Applied Physiology-ում։
Փորձարկումների ժամանակ կրծողներին ներարկած քրքումինը նպաստել է սրտի աշխատունակութան բարձրացմանը։ Ներարկում ստացած մկները 1,5 անգամ ավելի արագ են հաղթահարել վազքուղին, քան չստացածները։

Դրական դինամիկա է նկատվել ոչ միան առողջ կրծողների օրգանիզմում, այլև նրանց մոտ, որոնց օրգանիզմում մինչև փորձարկումը բորբոքային պրոցեսներ են եղել։
Գիտնականները եկել են այն եզրակացության, որ քրքումը սրտի համար շատ օգտակար համեմունք է և նկատելիորեն բարձրացնում է սրտամկանի դիմադրողականությունը։









































