Ճապոնիայում առավոտը սկսվում է ոչ թե սուրճով, այլ մեկ ափսե տաք միսոյի ապուրով:
2014թ. հունվարին ճապոնական շուկայում հայտնվել է One Shot սարքավորումը, որը կարողանում է միսո եփել սրճեփի սկզբունքով: Միսոեփը մի քանի վայրկյանի ընթացքում պատրաստում է ապուրը, օգտագործողի ցանկությամբ կարգավորում դրա խտությունը, ավելացնում լրացուցիչ բաղադրիչներ:
Միսոեփի մեկ քարթրիջը բավականացնում է 75 չափաբաժնի համար: Սարքավորման գինը 94 դոլար է, իսկ դրա օգնությամբ պատրաստված ապուրի գինը տատանվում է 9.4-14.2 դոլարի սահմաններում՝ կախված բաղադրիչներից:









































