Շախմատի Հայաստանի ազգային հավաքականի առաջին համար Լևոն Արոնյանը հռտչակվեց Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում անցկացվող Տատա Սթիլ շախմատային ամենամյա փառատոնի հաղթող:
Այսօր կայացավ մրցաշարի նախավերջին` 10-րդ տուրը: Արոնյանը սև խաղաքարերով պարտության մատնեց Դոմինգեսին ու վաստակած միավորների թիվը հասցրեց 8-ի:
2-3-րդ հորիզոնականները զբաղեցնող Անիշ Գիրին ու Սերգեյ Կարյակինն ունեն 6-ական միավոր:
Այսպիսով` Արոնյանը նախավերջին տուրում ապահովեց չեմպիոնի կոչում ու նվաճեց 2014թ. իր առաջին մրցանակը:








































