Վիկտոր Յանուկովիչը պատրաստվում է արտակարգ դրություն սահմանելու հրամանագիր ստորագրել: Այս մասին հայտնել է ընդդիմադիր «Բատկիվշչինա» կուսակցությունը:
«Ազգային դիմադրության շտաբի հավաստի տեղեկություններով՝ Ուկրաինայի նախագահի վարչակազմում պատրաստվում է որոշում՝ արտակարգ դրություն սահմանելու և Մայդանը «մաքրելու» մասին»,- ասել են կուսակցությունում:
«Բատկիվշչինա»-ում նաև հայտարարել են, որ «արտակարգ դրություն սահմանելը նշանակում է երկրի պառակտում և Ուկրաինայի՝ որպես անկախ, ինքնիշխան պետության ոչնչացում»:









































