ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական և փեսա Ջարեդ Քուշներին Մեքսիկայի կառավարությունը պետական բարձրագույն պարգևներից մեկը կշնորհի՝Ացտեկյան արծվի շքանշան: Այս մասին հայտնել է Մեքսիկայի ԱԳՆ-ն:
Նշվում է, որ մրցանակը կշնորհվի «Մեքսիկայի, ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր համաձայնագիր կնքելու հարցում ակնառու վաստակի համար» (Т-МЕС):
«Պարոն Քուշները հիմնարար դեր է խաղացել բանակցությունների ամբողջ գործընթացի ժամանակ՝ վճռականորեն աջակցելով երկրների միջև առևտրային բանակցությունների զարգացմանը»,-ասվում է գերատեսչության հաղորդագրությունում:
Մեքսիկայի ԱԳՆ-ն ընդգծել է, որ Քուշների մասնակցությունն ապահովեց ԱՄՆ-ի՝ NAFTA-ի համաձայնագիրը չլքելը:








































