Երեկ բուժզննման ենթարկվելուց հետո «Լանս»-ի պաշտպան Ռաֆայել Վարանը 6 տարվա պայմանագիր կնքեց Մադրիդի «Ռեալ»-ի հետ: Այս մասին տեղեկացնում է «Արքայական» ակումբի պաշտոնական կայքը:
Marca-ի և AS.com-ի տվյալներով 18-ամյա ֆուտբոլիստին Զինեդին Զիդանն է համոզել տեղափոխվել Մադրիդ:
Բուժզննումից հետո Վարանը հոր հետ միասին գնացել է «Սանտիագո Բերնաբեու» ակումբի ղեկավարությանը հանդիպելու: Այդուհետ նրանց ցուցադրել են մարզադաշտը, իսկ օրվա վերջում տիտղոսների սրահում կնքվել է պայմանագիրը:
Վարանը հասակը 191 սմ է, ինչը նրան թույլ է տալիս գերազանց խաղալ երկրորդ հարկում: Նախորդ մրցաշրջանում նա արժանացել է ընդամենը 2 դեղին քարտի, իսկ վերջին տուրի «Ալ Ավենյոն»-ի հետ խաղում նա հանդես եկավ ավագի թևկապով:








































