Saturday, 06 06 2026
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

Քարոզարշավ՝ օր երկրորդ. Նիկոլ Փաշինյանը ՀՀԿ-ին ուղարկեց «աղբանոց», ու ոչ միայն…

Այնպիսի տպավորություն է, որ ընտրական այս կամպանիային մասնակցում է երկու ուժ՝ Նիկոլ Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքը ու ՀՀԿ-ն, ընդ որում՝ նրանց հակադրությունն արտահայտվում է օնլայն ռեժիմով։

Առավոտյան Նիկոլ Փաշինյանի հասցեին «մահացու» մեղադրանքներ հնչեցրեց ՀՀԿ համամասնական ցուցակի երրորդ համար Դավիթ Շահնազարյանը՝ վարչապետին մեղադրելով Արցախը հանձնելու, բանակը միտումնավոր թուլացնելու մեջ։

Նիկոլ Փաշինյանը հանրապետականներին հակադարձել է Լոռվա մարզում ունեցած հանդիպումներում։ Նա մի շարք կոշտ հայտարարություններ է հնչեցրել Սերժ Սարգսյանի կուսակցության հասցեին։ Նրա խոսքով՝ եթե հասարակությունը վախենում է, որ Հանրապետականը կհայտնվի ԱԺ-ում, թող ոչ մի ձայն չտա այդ ուժին: «Դուք եք որոշում: Դուք եք որոշում՝ չի լինի, ուրեմն չի լինի: Ես կոչ եմ անում ձեզ՝ ոչ մի ձայն Հանրապետականին, որովհետև չի կարելի ներել, որովհետև փորձը ցույց է տալիս՝ ինչքան փորձում ենք լարումներ չմտցնել, ինչքան փորձում ենք սիրո և համերաշխության մթնոլորտը տարածել, ոմանք առիթավորվում են դրանից: Այս ընտրություններին կա կոնկրետ մի առաքելություն՝ հանրապետականների թալանչի բրիգադը պետք է ուղարկվի պատմության աղբանոցը: Ո՛չ մի ձայն հանրապետականներին»,- ասել է նա:

Ավելին՝ Նիկոլ Փաշինյանը մեծացրել է իր քննադատության հասցեականությունը ու, ըստ էության, քաղաքական արխիվացման անհրաժեշտություն է ձևակերպել մի շարք ուժերի համար։ «Ես ասում եմ՝ ձայն չտաք այն ուժերին, որոնք թեկուզ մեկ անգամ փորձել են ընտրակաշառք կիրառել: Ոչ մի ձայն այն ուժերին, որոնք ընտրակաշառք են կիրառել, ոչ մի ձայն այն ուժերին, որոնք մտածում են, որ ՀՀ-ում կարող են բռնության միջոցով հարցեր լուծել»,- ասել է նա։

Դժվար չէ ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանի ակնարկը վերաբերում է ոչ միայն նախկին համակարգը խորհրդանշող չորս կուսակցություններին, այլ նաև «Սասնա ծռեր» կուսակցությանը, որի հետ հակադրությունը սկսվել էր դեռ երեկ՝ այն բանից հետո, երբ Ժիրայր Սեֆիլյանի թիմը պնդել էր, որ դեկտեմբերի 9-ին ձևավորվելիք խորհրդարանը ժամանակավոր է լինելու, և երկու տարվա ընթացքում անհրաժեշտ է անցկացնել նոր արտահերթ ընտրություններ։

Նիկոլ Փաշինյանն այսօր Լոռվա մարզում սպառնացել է «ասֆալտին պառկեցնել» բոլոր այն գյուղապետերին, որոնք կփորձեն բռնանալ քաղաքացիների կամարտահայտության վրա։

«Իմ քայլը» դաշինքի առաջնորդի հռետորաբանությունը միգուցե խիստ է կամ աչքի է ընկնում արտահայտությունների ագրեսիվությամբ, սակայն նրա խոսքի բովանդակությունը ամբողջովին բխում է թավշյա հեղափոխության համատեքստից։ Հայաստանի նոր խորհրդարանում պետք է բացառվի այն կուսակցությունների ներկայությունը, որոնք անցած քսան տարիներին որևէ կերպ ասոցացվել են քրեաօլիգարխիկ համակարգի հետ։ Միայն այդ ժամանակ հնարավոր կլինի խոսել հեղափոխության արդյունքների ամբողջական կապիտալիզացիայի մասին՝ քաղաքական, ինստիտուցիոնալ հիմքեր ստեղծելով ռևանշիզմի բացառման համար։

Միևնույն ժամանակ՝ նոր Հայաստանում քաղաքակրթական, քաղաքական մակարդակում պետք է բացառվի քաղաքական բռնությունը, հեղափոխությունը գիլյոտինների ու կառափնարանի վերածելու մտայնությունը։ Սա նույնպես բխում է թավշյա հեղափոխության տրամաբանությունից, որի քաղաքակրթական հիմնական առաջնահերթությունը բռնության բացառումն էր։ Այս իմաստով Փաշինյանի թիմի ու «Սասնա ծռերի» հակասությունները խորքային են, եթե կուզեք՝ արժեքային են։

Սակայն ուշագրավ է մեկ այլ հանգամանք, որը «կարմիր թելի» նման անցնում էր Նիկոլ Փաշինյանի այսօրվա բոլոր ելույթներում։ Այնպիսի տպավորություն է, որ վարչապետը խնդիր է դրել ոչ միայն ապահովել իր դաշինքի լիակատար հաղթանակը, այլ նաև համապատասխան միջավայր ծնել, որտեղ կարող է ձևավորվել դեմոկրատական այլընտրանքը։ Համենայնդեպս, նրա կոշտ գնահատականները նախկին համակարգի ուժերին ու նաև «Սասնա ծռերին» հնարավորություն են ստեղծում դեմոկրատական այլընտրանքը մարմնավորող քաղաքական ուժերի ինքնադրսևորման համար։

Շատ կարևոր է, որ հեղափոխության օրակարգն ընդունող, սակայն Փաշինյանի թիմի հետ քաղաքական ու գաղափարական հակասություններ ունեցող ուժերը կարողանան այս կարճ ընթացքում հասարակությանը հասցնել իրենց ծրագրային ուղերձները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում