People ամսագիրը հրապարակել է դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնի հետ հարցազրույցը: Աստղը լրագրողներին պատմել է զուգընկերոջ` Ռոմեն Դաուրիաքի հետ իր հարաբերությունների մասին: Չնայած նրանք սիրում են միմյանց` հարսանիքի մասին խոսք անգամ չկա: Դերասանուհին չի ցանկանում շտապել, չէ՞ որ ինքն այժմ լի է դրական հույզերով, որոնցից չի ցանկանում բաժանվել:
Այժմ զույգը նշանված է, և այդ առումով Սքարլեթը ոչինչ չի ցանկանում փոխել: Նա խոստովանել է, որ ամուսնությունը իր համար էական չէ:








































