Հարավային Կորեան որոշել է «Ռոբոտների այգու»՝ Robot Land-ի բացման տարեթիվը: Այգին կսկսի գործել 2016 թ., իսկ ատրակցիոնների մի մասը՝ արդեն 2015 թ., փոխանցում է Robohub հրատարակչությունը:
Այգում կլինեն ժամանցային և ուսուցողական հրապարակներ:
Իսկ 2018 թ. Robot Land-ի կողքին կբացվի նաև բնակելի համալիրը:
Այգու կառուցապատումը միաժամանակ ֆինանսավորվում է Հարավային Կորեայի կառավարության և մի շարք առևտրային կազմակերպությունների կողմից: Ներդրումների ծավալը 660 միլիոն դոլար է կազմում: Robot Land-ի տարածքը 120 հա է:
Robot Land-ի կայքում նշվում է, որ այգին հնարավորություն կտա «ռոբոտների աշխարհը զգալ բոլոր հինգ զգայարաններով»:








































