Saturday, 06 06 2026
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

Երկրորդ տեղի համար լրջորեն կմրցակցեն ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն, կարող է միանալ նաև «Լուսավոր Հայաստանը»

Մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը։ Խորհրդարանում երկրորդ ուժի հավակնություններ ունեն ընտրություններին մասնակից շատ ուժեր, սակայն հստակ չէ՝ ուժերի ինչպիսի դասավորություն կարող է լինել առաջիկա ընտրություններում։ Նախկինում խորհրդարանական երկրորդ ուժը մշտապես խաղացել է իշխանության սահմանած կանոններով։ Արդյոք երկրորդ ուժը կկատարի՞ այն ֆունկցիան, ինչ տարիներ շարունակ կատարել է ԲՀԿ-ն նախորդ խորհրդարաններում։

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը համոզված է՝ այս ընտրություններին չի նկարվելու ոչ մի թիվ, լցոնում չի լինելու, և դժվար է նախօրոք իմանալ՝ ով է լինելու երկրորդ ուժը խորհրդարանում: «Եվ ընթացքում եթե արդեն հասկանալի դառնա՝ ի՞նչ է կատարվում, ո՞ր ուժն է լինելու երկրորդ տեղում, կարող է արդեն քաղաքական պայմանավորվածություն դե ֆակտո երկրորդ ուժի հետ ձեռք բերվել»,- ասաց քաղտեխնոլոգը՝ հավելելով, որ այս պահին չի կարող գուշակել՝ քաղաքական որ ուժը կլինի երկրորդ տեղում։

Տարիներ շարունակ խորհրդարանում երկրորդ տեղը զբաղեցրել է ԲՀԿ-ն։ Քաղտեխնոլոգը չբացառեց, որ երկրորդ քաղաքական ուժը խորհրդարանում կարող է լինել նորից ԲՀԿ-ն: «Չեմ բացառում, որովհետև այդ շանսերը, այո՛, ամենաշատն ունի ԲՀԿ-ն»,- ասաց Կարեն Քոչարյանը։ Նրա խոսքով՝ որքան էլ երկրորդ ուժը քիչ ձայն ստանա, միևնույն է՝ ամենաշատ բոնուսը այդ ուժն է ստանալու. «Երկրորդ ուժը մնալու է երկրորդ ուժ՝ անկախ նրանից, թե ով կլինի, և ազդեցություն ունենալու է, եթե անգամ շատ քիչ ձայն ստանա։ Ենթադրենք՝ երկրորդ ուժը հավաքում է յոթ տոկոս, միևնույն է՝ բոնուսները 1/3-ի գալու են իրեն։ Եվ այս առումով երկրորդ ուժն ազդեցություն ունենալու է»։

Անդրադառնալով քննարկումներին, թե իշխանությունների վարկանիշն ընկել է, և դա ցույց է տալիս օրերս տեղի ունեցած երթը, Կարեն Քոչարյանը նշեց, որ իրեն չի հետաքրքրում՝ երեկվա երթը մարդաշա՞տ էր, թե՞ ոչ: «Կոնկրետ ինձ համար վարկանիշի միակ բացարձակ ցուցանիշը կլինի ընտրությունների արդյունքը, որը սարերի հետևում չէ: Ընդամենը երկու շաբաթից կասենք՝ կա՞ վարկանիշի անկում, թե՞ ոչ, և հիմա ասել, թե չէին եկել. գուցե չէին եկել, որովհետև, ենթադրենք, ցուրտ էր, չկար այն կարևորագույն ուղերձը, որ ժողովուրդն ինքը զգար, որ եթե դուրս չգա, պրոբլեմ կլինի։ Վարկանիշն ընկել է, որովհետև գործադիր է, իշխանության վարկանիշը միշտ էլ ընկնում է»,- ասաց Կարեն Քոչարյանը։

Այս ընտրությունների առանձնահատկությունը, ըստ քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանի, այն է, որ երկրորդ և երրորդ ուժի հավակնորդները բավականին շատ են, և այդ հարցում որևէ հստակություն չկա։ «Ես կարծում եմ, որ երկրորդ տեղի համար լրջորեն կմրցակցեն ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն, կարող է միանալ նաև «Լուսավոր Հայաստանը», չեմ կարծում, որ երկրորդ տեղի պայքարին կմիանա նաև «Սասնա ծռերը», բայց շատ է խոսվում այդ մասին»,- ասաց Արմեն Բաղդասարյանը։ Ըստ նրա՝ հիմա իշխանություններին պետք չէ գրպանային ընդդիմություն, իշխանությունը դրա կարիքը չունի, բացի այդ՝ հասարակության քաղաքական գիտակցությունը բարձրացել է և նման բան թույլ չի տա։

Իսկ թե ինչու են քաղաքական ուժերը խուսափում հստակ գնահատել՝ իրենք ընդդիմադի՞ր են լինելու, թե՞ իշխանամետ, Արմեն Բաղդասարյանը նկատեց. «Կարծում եմ՝ այլ պատճառ կա, որ չեն ուզում այսօր ասել՝ ընդդիմադիր են լինելու, թե իշխանամետ, որովհետև իրենք պետք է քննադատության թիրախ դարձնեն իշխանություններին, ինչը հասարակության մեջ շատ վատ ընկալում կունենա, իսկ եթե իրենք հայտարարեն, որ հավակնում են լինել հիմնական ընդդիմադիր ուժը, այդ դեպքում անհասկանալի կլինի, թե ինչու են քննադատության թիրախ դարձնում իշխանություններին, եթե իրենց հիմնական մրցակիցը մյուս ընդդիմադիր ուժերն են։ Քանի որ այդպիսի տրամաբանական հակասություն կա, նրանք գերադասում են ընդհանրապես այդ թեման չշոշափել»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Որքանո՞վ գաղափարական պայքար կտեսնենք քարոզարշավի այս օրերին՝ հարցին Արմեն Բաղդասարյանը պատասխանեց, որ այս անգամ ընտրություններն ավելի շատ կլինեն սև ու սպիտակի դաշտում։ Ըստ նրա՝ անպայման չէ, որ դրա նախաձեռնողը «Իմ քայլը» դաշինքը լինի։ Նրա դիտարկմամբ՝ ՀՀԿ քարոզարշավն ամբողջությամբ սև ու սպիտակ է ոչ միայն դիզայնի առումով, այլ նաև բովանդակային։

«Ասում են՝ եթե մտահոգ ես երկրի անվտանգությամբ, ընտրիր ՀՀԿ-ին։ Ստացվում է, որ ով չի ընտրելու ՀՀԿ-ին, մտահոգ չէ։ Այս անգամ առաջինը սև ու սպիտակը ՀՀԿ-ն դրեց՝ ի տարբերություն ավագանու ընտրությունների, երբ սև ու սպիտակի տրամաբանությունը իշխող կուսակցությունը դրեց։ Այնպես որ, այս ընտրություններին գաղափարական բաղադրիչը շատ նվազ է լինելու, լինելու է անսահման պոպուլիզմ, սև ու սպիտակի գաղափարախոսություն, լինելու են այնպիսի հարցերի շահարկումներ, որոնք ընդհանրապես ցանկալի չի չլինի շահարկել։ Էդուարդ Շարմազանովը հայտարարում է, որ վերջին յոթ ամիսներին Հայաստանը ոչ մի լուրջ զենք չի բերել Ռուսաստանից։ Սա անթույլատրելի է։ Ես մտավախություն ունեմ, որ ուրիշ ուժեր նույնպես կսկսեն շահարկել այլ հարցեր, ինչն ընդհանրապես ցանկալի չէ»,- ասաց նա։

Արմեն Բաղդասարյանի դիտարկմամբ՝ իշխանությունները վարկանիշի որոշակի անկում ունեն, ինչը անխուսափելի է։ Նա վստահ է, որ իշխող կուսակցությունը 81 տոկոս ձայն չի հավաքի, ավելի քիչ կհավաքի, քանի որ բազմաթիվ խնդիրներ կան չլուծված, բայց շատ վատ է, որ շատ ուժեր կօգտվեն դրանից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում