«Չելսի»-ի կիսապաշտպան Խուան Մատայի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ» հետաձգվել է անորոշ ժամանակով, հաղորդում է The Guardian-ը:
25-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպանի բուժզննումն Անգլիայի գործող չեմպիոնի մարզաբազայում տեղի կունենա ոչ թե այսօր, ինչպես տեղեկացվում էր ավելի վաղ, այլ հանգստյան` շաբաթ կամ կիրակի օրերին:
Դա պայմանավորված է նրանով, որ ակումբները դեռ չեն կարողացել համաձայնեցնել տրանսֆերի որոշ մանրամասներ:
Հաղորդվում է, որ «Յունայթեդ»-ի ներկայացուցիչները (ակումբի համար այս տեղափոխությունը` արժենալով 37 մլն ֆունտ, կդառնա ռեկորդային տրանսֆեր) պահպանում են հանգստություն ու լիարժեք վստահ են, որ գործարքն իրենց համար հաջող ավարտ կունենա:



































