Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հիմա Շիրակի մարզկենտրոն Գյումրիում է, որտեղից սկսել էր հեղափոխությունից առաջ մեկնարկած «Իմ քայլը» նախաձեռնությունը:
Նշենք, որ այսօր մեկնարկած նախընտրական քարոզարշավին վարչապետի պաշտոնակատարը նախ եղել է Թալինում, հետո Մարալիկում, այնուհետ Արթիկում։ Քարոզարշավի առաջին օրը նա իր հանդիպումների շարքը եզրափակում է Գյումրիով։









































