Դիլիջանում կառուցվող միջազգային դպրոցը արդեն պատրաստ կլինի այս տարվա սեպտեմբերին: Այս տարի UWC քոլեջում կարող է սովորել Հայաստանի 17 քաղաքացի. 10-ը՝ AWC Dilijan քոլեջում, 7-ը՝ UWC այլ երկրների քոլեջներում: Ընդհանուր թվով առաջին ուսումնական տարում հայկական առաջին միջազգային դպրոցը կընդունի 90 աշակերտ, որոնց քանակը 2023-ին կհասնի 650-ի` 60 երկրից:
UWC Դիլիջան քոլեջում և UWC այլ դպրոցներում սովորելու հայտ կարող են ներկայացնել Հայաստանի Հանրապետության բոլոր այն քաղաքացիները, որոնք 2014-ի օգոստոսի դրությամբ կլինեն 16 տարեկան, և ոչ բարձր տարիքի, քան 18 տարեկանը:
UWC Դիլիջանի քոլեջի տնօրեն Ջոն Փադըֆութը այսօր լրագրողների հետ հանդիպմանը կարևորեց դպրոցի դերը՝ նշելով, որ Հայաստանում նոր դպրոց ստեղծելու գաղափարը կենսական գործընթաց է, որը թույլ կտա իր շուրջը համախմբել տարբերություն սիրող, սովորող և ձգտում ունեցող երիտասարդների:
Նա հավաստիացրեց, որ այստեղ կարող են սովորել բացարձակապես բոլորը, ովքեր ունեն սովորելու ցանկություն: Սխալ են այն ասեկոսեները, թե դպրոցը նախատեսված է միայն մեծահարուստների համար:
Դպրոցում սովորող աշակերտների 90 տոկոսը սովորելու է անվճար՝ բարեգործների կողմից հատկացված կրթաթոշակների շնորհիվ, իսկ մնացածը սովորելու են 30 հազար դոլար վճարով:
Դպրոց կարող են ընդունվել այն երեխաները, որոնց 16 տարին լրացած կլինի 2014 թվականի օգոստոսի վերջի դրությամբ, բայց ավելին չի լինի, քան 18 տարեկանը:









































