Անկարան մտահոգություն է հայտնել Սիրիայի հյուսիսում՝ թուրքական սահմանի մերձակայքում դիտակետեր տեղակայելու ԱՄՆ-ի մտադրության հետ կապված: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հուլուսի Աքարը, փոխանցում է TRT հեռուստաալիքը:
«Ես կարծում եմ, որ այդպիսի պրակտիկան կբարդացնի իրավիճակն առանց այն էլ ոչ խրթին տարածաշրջանում: Մենք մեր անհանգստությունը հայտնել ենք ամերիկացի գործընկերներին»,-ասել է նա:
Հուլուսին ընդգծել է, որ «Թուրքիայի զինծառայողները կձեռնարկեն անհրաժեշտ միջոցները՝ Սիրիաի հետ սահմանին անվտանգությունն ապահովելու համար»:
Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը նոյեմբերի 21-ին հայտարարել է թուրք-սիրիական սահմանին մի քանի դիտակետ տեղադրելու ԱՄՆ-ի մտադրության մասին:









































