«Որպես ազատական ուժ՝ մենք կարծում ենք, որ տնտեսությունը պետք է հնարավորինս բացվի, և հնարավորություն տա, որ քաղաքացիները գործեն»,- ի պատասխան լրագրողի հարցի՝ ասաց ԼՀԿ ցուցակը գլխավորող՝ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Նրա խոսքով՝ հեղափոխությունից հետո պետք է շատ արագ փոխվեր Հարկային օրենսգիրքը. «Մենք հիմա խոշոր, փոքր ու միջին բիզնեսին բերում ենք «սպիտակ» դաշտ ստվերային տնտեսության համար գրված օրենսգրքի պայմաններում»:
Մարուքյանը նշեց՝ առաջին բանը, որ «Լուսավոր Հայաստանը» խոսք է տալիս, նոր Հարկային օրենսգիրքն է, որտեղ կլինի քիչ վարչարարություն և ազատական մոտեցումներ:
Մանրամասները՝ տեսանյութում:









































