Friday, 19 06 2026
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից

Սաթիկ Սեյրանյանը մտահոգ է. «ֆեյք» նորությունների ազդեցությունը մեծացել է նաև Հայաստանում

Աշխարհում, որքան էլ տեխնոլոգիաները, արտահայտչամիջոցները փոփոխվեն, միևնույն է լրագրողական արժեքները նույնն են մնում:

«Մեդիայի դերը փոփոխվող աշխարհում» միջազգային լրատվական համաժողովի ընթացքում ՀՀ Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը վստահեցրեց, որ լրագրողի առաքելությունն ուղղված է աշխարհը, շրջապատող միջավայրը ավելի լավը դարձնելուն:

«Մենք ապրում ենք թվային մտածողության, նոր տեխնոլոգիաների ժամանակաշրջանում; Լրագրողների առաքելությունը, սակայն, նույնն է բոլոր ժամանակներում»,-ասաց նա՝ կարևորելով մեդիայի կողմից հավաստի աղբյուրներով տեղեկատվության հաղորդումը:

ՀՀ ժուռնալիստների միության նախագահը նշեց, որ Հայաստանում Թավշյա հեղափոխությունից հետո տեղական լրատվամիջոցները, այնուամենայնիվ, մնացին ժողովրդի ձայնը՝ գրեթե ամեն վայրկյան տեղեկացնելով, թե ինչ է կատարվում մայրաքաղաքի փողոցներում, ներկայացնելով մարդկանց տրամադրությունները փոփոխությունների նկատմամբ, հեռացող իշխանության տեսակետները, միջազգային փորձագետների և քաղաքական, տնտեսական գործիչների արձագանքներն ու հասարակության սպասելիքները նոր իշխանությունից: «Հեղափոխության օրերին «ֆեյք» բառը դարձավ ամենահաճախ գործածելին: «Ֆեյք» լուրերը ոչ միայն մոլորեցնում են մարդկանց, այլև լուրջ վնասներ են հասցնում պրոֆեսիոնալ, իրենց լսարանի նկատմամբ պատասխանատու լրատվամիջոցներին»,-ասաց նա՝ ընդգծելով, որ «ֆեյք» նորությունների ազդեցությունը մեծացել է նաև Հայաստանում:

Սեյրանյանը մտահոգություն հայտնեց, որ գարնանը Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո շատերը ինֆորմացիան սկսեցին փոխանցել «Ֆեյսբուքի» սոցիալական ցանցում` ուղիղ եթերների միջոցով, ինչը հնարավորություն չի տալիս լրագրողին հարցեր ուղղել բարձրացված թեմաների շուրջ:

Նա նշեց, որ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած պատերազմը ցույց տվեց, թե սոցիալական ցանցերը և մեդիաները միասին ինչպես կարող են աշխատել, և ինչ վտանգներ կարող են պարունակել նույն ցանցերը «ֆեյք» տեսանյութերի, լուրերի, լուսանկարների առումով:

«Հակամարտությունը շարունակվում է և նման հակառակորդի պարագայում, ինչպիսին Ադրբեջանն է, ինչ կկատարվի ֆեյքային նման նորությունների, պրոֆեսիոնալ և ավանդական լրատվական դաշտի դեֆորմացիայի պայմաններում: Սա մեզ համար, հակամարտություն ունեցող որևէ երկրի համար թիվ մեկ հարցն է»,-հավելեց Սեյրանյանը՝ հույս հայտնելով, որ մեդիաֆորումի ընթացքում անդրադարձ կկատարվի բարձրաձայնված խնդիրներին:

Երևանում նոյեմբերի 23-ին մեկնարկած «Մեդիայի դերը փոփոխվող աշխարհում» միջազգային լրատվական համաժողովի ընթացքում մեդիա-ոլորտի մասնագետներն ու փորձագետները քննարկում են լրատվամիջոցների ապագային վերաբերող հարցերն ու լրատվական ինդուստրիայի զարգացման հեռանկարները:

Մեդիաֆորումը կազմակերպվել է «Արմենպրես» լրատվական գործակալության և ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան գրասենյակի համագործակցությամբ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում