«Բավարիա»-ի հարձակվող Տոմաս Մյուլլերը վստահ է, որ «Ոսկե գնդակ»-ի հետ կապված իրադարձությունները բացասական ազդեցություն չեն ունենա Ֆրանկ Ռիբերիի ցուցադրած խաղի վրա:
«Որևէ դրական կամ բացասական փոփոխություն չեմ տեսնում: Իհարկե, Ֆրանկը տհաճ և բարդ րոպեներ անցկացրեց, քանի որ նրա երազանքը չիրականացավ:
Սակայն ես վստահ եմ, որ նա կշարունակի հիանալի ֆուտբոլ ցուցադրել և էլ ավելի կբարելավի իր խաղային որակները»,- ասել է Մյուլլերը:








































