ՍՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը դուրս է գրվել առողջարանից և կազդուրվում է տանը, Ռիա Նովոստիին է հաղորդել դերասանի ընկեր Արթուր Սողոմոնյանը:
Ավելի վաղ մի շարք ԶԼՄ-ներ, փոխանցելով դերասանի ընկերուհու խոսքերը, հաղորդել էին, որ Ջիգարխանյանի առողջական վիճակը վատացել է:

«Ընդհակառակը, Արմեն Բորիսովիչը դուրս է գրվել առողջարանից, տանն է, կազդուրվում է: Հաջորդ շաբաթ նա մտադիր է այցելել թատրոն՝ «Մոլիերի» պրեմիերային, որին նա երկար սպասում էր», – ասել է Սողոմոնյանը:










































