Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում՝ անվտանգության ուժերի վարչության շենքի մոտ, պայթեցվել է ականապատ ավտոմեքենա: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով քաղաքային հիվանդանոցի աշխատակիցներին, պայթյունի հետևանքով զոհվել է 3, վիրավորվել 45 մարդ: Նախնական տվյալներով՝ մեքենան վարել է մահապարտ ահաբեկիչը:
Պայթյունի հետևանքով շինությունը զգալիորեն վնասվել է, գոյացել է 6մ խորությամբ փոս: Ոստիկանները և զինծառայողները փակել են թաղամասը: Պայթյունը որոտացել է առավոտյան:
Տեղի ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ պայթյունից անմիջապես հետո զինված անձինք կրակ են բացել շինության վրա:









































