Վենեսուելայի իշխանություններն ընդունել են երկրի բանտերում դիսկոտեկներ անցկացնելու փաստը՝ սկանդալից հետո, որը ծագել էր «ժամանցային երեկույթին» այցելուներից մեկի մահվան կապակցությամբ: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
18-ամյա աղջիկը, որը մասնակցել էր Տոկորոն քաղաքի բանտի դիսկոտեկին, մահացել էր, ամենայն հավանականությամբ, թմրանյութերի կիրառումից հետո:
Երկրի ուղղիչ հաստատությունների գործերով նախարար Իրիս Վարելան նշել է, որ բանտերում դիսկոտեկները գոյություն են ունեցել հեղափոխությունից հետո (1999թ.): Նա նշել է, որ հեղափոխական կառավարության կառավարման տարիներին շատ բան է արվել՝ այս պրակտիկային վերջ դնելու համար:
Անկախ դիտորդների տվյալներով՝ 2013թ. 9 ամիսների ընթացքում Վենեսուելայի բանտերում զոհվել է ավելի քան 300 բանտարկյալ:









































