Sunday, 07 06 2026
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

«Վարդանանց ասպետներ» դպրոցում մեկնարկեց «Քո արվեստը դպրոցում» ծրագիրը

Երևանի «Վարդանանց ասպետներ» հիմնական դպրոցում նոյեմբերի 22-ին գեղանկարիչ Պետիկ Պետրոսյանի մասնակցությամբ կազմակերպվեց «Քո արվեստը դպրոցում» ծրագրի առաջին դաս-հանդիպումը: Ինչպես տեղեկացնում է , ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Կրթության և գիտության ու Մշակույթի նախարարությունների համատեղ նախաձեռնած «Քո արվեստը դպրոցում» ծրագրի նպատակն է, որ ժամանակակից արվեստագետները այցելեն դպրոցներ և մեծացնեն հետաքրքրությունը դպրոցականների շրջանում կերպարվեստի, երաժշտության և գրականության հանդեպ:

«Տարվա ընթացքում 50 արվեստագետ այցելելու է 30-ական դպրոց և իր արվեստն է ներկայացնելու աշակերտներին: Նրանք նկարիչներ են, երգիչներ, գրականության մասնագետներ և այլն: Մենք կարծում ենք, որ մեր աշակերտները ժամանակակից արվեստի հետ շփում չունեն: Այսպիսով, մենք արվեստը բերում ենք դպրոց, և վստահ եմ, որ այս ծրագիրն իրագործման արդյունքում աշակերտներին կտանի թանգարաններ, պատկերասրահներ և թատրոններ»,- ասաց Հարությունյանը:

Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի խոսքով` այս ծրագրով ցանկություն կա ցույց տալու դպրոցականներին, թե ինչքան հետաքրքիր է մշակույթը և արվեստը:

«Մենք ցանկանում ենք, որ դպրոցականները լայնացնեն իրենց մտահորիզոնը և իրենց մեջ բացահայտեն մշակութային տաղանդը: Միգուցե, ապագայում նրանց հանդիպենք արդեն ցուցահանդես կազմակերպելու շրջանակներում»,-ընդգծեց Մակունցը:

Ներկայացված նախագծերի քննարկման և բոլոր դիմողների հետ կազմակերպված հարցազրույցների արդյունքում ընտրվել է կերպարվեստի, գրականության և երաժշտության ոլորտների 50 արվեստագետ և տեսաբան, որոնք վիճակահանության արդյունքում հնարավորություն են ստացել կյանքի կոչելու իրենց նախագծերը շուրջ 1400 հանրակրթական դպրոցներում ` յուրաքանչյուր մասնակիցը 30 դպրոցում:

Նախագծի վերջնական ընտրության հարցում որոշիչ են եղել ներկայացված նախագծի համապատասխանությունը «Քո արվեստը դպրոցում» ծրագրի բովանդակային և մեթոդական հիմնական չափորոշիչներին՝ նորարարություն, ինտերակտիվ ստեղծագործական մոտեցում, ներառականություն, շարունակականությունն ապահովելու հնարավորություն:

Ներգրավելով դպրոցականներին և ժամանակակից արվեստագետներին ստեղծագործական երկխոսության մեջ, «Քո արվեստը դպրոցում» ծրագիրը բացառիկ հնարավորություն է ստեղծում վերաարժևորելու արվեստի հետ կենդանի հաղորդակցման կարևորությունը ժամանակակից թվային տեխնոլոգիաների ժամանակաշրջանում, ինչպես նաև խթանելու միջսերնդային ճանաչողությունը և համագործակցությունը: Ծրագիրը միտված է դպրոցներում այլընտրանքային կրթության նորարարական հարթակ դառնալուն՝ նպաստելով արվեստի միջոցով երեխաների քննադատական, վերլուծական ու ստեղծարար մտքի ձևավորմանն ու զարգացմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում