Քիմ Քարդաշյանը և Քանյե Ուեսթը, ինչպես նաև Yeezy և Adidas ապրանքանիշերի ներկայացուցիչները 500 հազար դոլար են նվիրաբերել ԱՄՆ-ում անտառային հրդեհներից տուժածների օգնության հիմնադրամին, գրում է The Sun-ը:
Ellen Show հաղորդման ընթացքում Քարդաշյանը 200 հազար դոլար արժողությամբ երկու կտրոն է ցույց տվել: Բացի այդ, Քարդաշյան-Ուեսթ զույգը 100 հազար դոլար հատկացրել է հրշեջին, որը փրկել է իր հարևանների գույքը, երբ իր սեփական տունն այրվել է:
Կալիֆորնիայում Camp անտառային հրդեհը մոլեգնում է նոյեմբերի 8-ից:









































