«Մենք իրար հետ հաղթեցինք»,- դիմելով ապարանցիներին՝ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ հաղթանակն այն էր, որ մարդիկ որոշեցին՝ պետք է տեղի ունենա փոփոխություն:
Փաշինյանի խոսքով՝ այսուհետ միշտ է այդպես լինելու. «Կառավարությունները փոխվելու են, վարչապետերը փոխվելու են, Ազգային ժողովները փոխվելու են. չի փոխվելու մի բան՝ սրանից հետո դո՛ւք եք լինելու որոշողը, թե ով լինի վարչապետ, ԱԺ պատգամավոր: Սա է ձեր հաղթանակը, և այն անշրջելի է: Դուք չեք կարող հիասթափվել ձեզանից. ես չեմ կարող հավատալ, որ դուք ձեր ձեռքից բաց կթողնեք երկրի տիրոջ իրավունքը»:
Փաշինյանը ՀՀ բոլոր քաղաքացիներին կոչ արեց ոչ ոքի թույլ չտալ ասել, թե ում ընտրեք. «Դուք ինքներդ պետք է որոշեք՝ ում ընտրել: Մեր դժբախտությունն այն է, որ Հայաստանի ընտրողներին ընտրության իրավունք չի տրվել: Ընտրակաշառք բաժանողի ձեռքը, բառիս ոչ թե բուն, այլ փոխաբերական իմաստով՝ կկտրենք»:
Մանրամասները՝ տեսանյութում:











































