Մեծ Բրիտանիայի Քենթ վարչական շրջանի միջնակարգ դպրոցում թարկարժեք վերնահագուստի արգելք է մտցվել: Արգելքը, որն ուժի մեջ կմտնի Սուրբծննդյան տոներից հետո, ներառում է մի քանի կոնկրետ ապրանքանիշեր, որոնց վերնհագուստի գինը 400-1000 ֆունտ է, օրինակ Moncler և Canada Goose-ը:
Դպրոցի վարչակազմը գնացել է այդ քայլին՝ դեռահասների շրջանում հոգեբանական և ֆիզիկական ահաբեկչության դեպքերը նվազեցնելու համար:
Աշակերտները դպրոցական համազգեստ են կրում, սակայն վերնահագուստը ընդգծում է նրանց կարգավիճակը, որի պատճառով ավելի համեստ հագնվածները երբեմն ծաղրի առարկա են դառնում:









































