Տղամարդն այնքան է տարվել պլաստիկ տոպրակներ ուտելով, որ նույնիսկ ստիպված է գողանալ դրանք՝ քաղցը հագեցնելու համար:
Օքլենդի բնակիչ, 23-ամյա Ռոբերտն առաջին անգամ պլաստիկ տոպրակ է փորձել, երբ ընդամենը յոթ տարեկան էր: 16 տարվա ընթացքում նա կերել է 60 հզ. փաթեթ: Ըստ Mail Online-ի լրագրողների՝ այդքանը հերիք է ֆուտբոլի դաշտը պատելու համար:
Ռոբերտի օրը սկսվում է նրանով, որ ուտում է մեկ տոպրակ: Նախաճաշին նա նախընտրում է կապույտ տոպրակներ, որոնցով ԱՄՆ-ում առավոտյան թերթ են մատակարարում: Նա երբեմն նման տոպրակներ փնտրում է շրջակայքում, իսկ սուր քաղցի ժամանակ խանութներից է դրանք գողանում:
Ռոբերտը համարում է, որ տարբեր գույների տոպրակները տարբեր համեր են ունենում: Երբեմն տղամարդը 1,5 օր սովորական սնունդ չի օգտագործում:









































