Գերմանական Handelsblatt պարբերականի լրագրող Անդրե Բալինը իր սյունյակում նկարագրել է թուրքական հյուրանոցում ռուս զբոսաշրջիկների հանգիստը:
Բալինը եղել է Ալանիա քաղաքում գտնվող հյուրանոցում: Նրա խոսքով՝ արդեն միջանցքում աղմկոտ և մասնակիորեն ագրեսիվ հարբեցողություն էր տիրում: «Բարում մշտապես ալկոհոլային ըմպելիքներ են թափվում: Հյուրերի մի մասը բարձրաձայն ռուսական հայրենասիրական երգեր է երգում: Մյուսները գրգռված և բարձրաձայն վիճում են միմյանց կամ անձնակազմի հետ, որը նրանց խնդրում է հանգստանալ»,-գրել է լրագրողը:
Նա ասել է, որ որոշ ռուսներ այնքան էին ալկոհոլ խմել, որ անգիտակից վիճակում էին և հենց սրահի բազմոցներին ու բազկաթոռներին են քնել:










































