Գերմանիայի Էսսեն քաղաքում թոշակառուների հարցերով զբաղվող Contilia Retirement Group-ը հանդես է եկել աննախադեպ նախաձեռնությամբ: Օրացույցի համար նա մեծահասակների օգնությամբ վերարտադրել է մի քանի ֆիլմերի հայտնի դրվագները: Այս մասին հայտնում է The Independent-ը:
Տարեց տղամարդիկ և կայանք հրաշալի են վերարտադրել տեսարաններ «Տիտանիկ» ֆիլմից, «007» գործակալի մասին ֆիլմաշարից, «Ռոկկի» և «Բլյուզ եղբայրներ» կինոնկարներից:
Նրանցից ամենատարեցը Վալտեր Լեզերն է, ով 98 տարեկանում նկարահանվել է մոտոցիկլետի վրա:
Թոշակառուների լուսանկարներով 5000 օրացույցներ են տպագրվել:








































