Անգլիայի գավաթի խաղարկության շրջանակներում «Սանդերլենդ»-ից կրած պարտությունից հետո «Մանչեսթեր Յունայթեդ»-ի երկրպագուն զանգահարել է փրկարար ծառայություն ու խնդրել լսափողը փոխանցել թիմի նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնին:
Մանչեսթերի ոստիկանության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ տղամարդը եղել է ալկոհոլի ազդեցության տակ:
Ոստիկանության հաղորդագրությունում նաև նշվում է, որ երկրպագուներն անհարկի չզանգահարեն 999 համարով, քանի որ այն նախատեսված է արտակարգ պատահարների համար:
Իսկ ոստիկանության հետ կապ հաստատելու համար գործում է 101 հեռախոսահամարը, որը կապված չէ արտակարգ դեպքերի հետ կապված զանգերի հետ:




































