Շվեյցարացի թենիսիստ Ստանիսլաս Վավրինկան դուրս է եկել Ավստրալիայի 2014թ. Բաց առաջնության եզրափակիչ:
Վավրինկան կիսաեզրափակիչում 6:3, 6:7 (1:7), 7:6 (7:3), 7:6 (7:4) հաշվով առավելության է հասել Չեխիայի ներկայացուցիչ Տոմաշ Բերդիխի նկատմամբ:
Մրցավեճը տևել է 3 ժամ 31 րոպե: Եզրափակիչում 28-ամյա թենիսիստի հակառակորդը կլինի Ռաֆայել Նադալ – Ռոջեր Ֆեդերեր խաղի հաղթողը:








































