Նյու Յորքում բացվել է չինացի քանդակագործ Լի Հունբոյի ցուցահանդեսը: 38-ամյա քանդակագործը հայտնի է ամբողջ աշխարհում: Նա կարողանում է հնագույն տեխնիկայի կիրառմամբ թղթից ստանալ ճկուն քանդակներ՝ գրում է ITAR-TASS-ը: Քանդակները կարող են փոխել իրենց ձևը՝ ճկվելով ու ձգվելով:
Թղթե քանդակ ստանալու վրա քանդակագործը ծախսում է թղթի միջինը 5000 բարակ թերթ, որը նա հատուկ եղանակով սոսնձում է: Ավելի ուշ ստացված խորանարդաձև հումքը նա մշակում է կավի նման:
Վերջին շրջանում քանդակագործը հրապուրվել է հնագույն կիսանդրիների թղթե պատճեններով:








































