Երգչուհի Ջենիֆեր Լոպեսը 2 միլիոն դոլար է վաստակել Քաթարի Կարարա քաղաքում առևտրի կենտրոնի բացման արարողությանը 20 րոպե տևողությամբ ելույթի համար, հաղորդում է Daily Mail-ը:
Աստղին հրավիրել են Doha Festival City առևտրի կենտրոնի բացմանը, որի ընթացքում Ջեյ Լոի պարտականությունների մեջ եղել է շրջայց առևտրի տանը և 20 րոպեանոց ելույթ կանանց իրավունքների պաշտպանության թեմայով:

Կազմակերպիչները վճարել են նաև աստղի ուղևորության ծախսերը՝ ևս 1.2 միլիոն դոլար:
















































