Հնդկաստանում տղամարդը փորձել է լուսանկարվել կոբրան ուսերին և մահացել է նրա խայթոցից: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:
Միջադեպը տեղի է ունեցել Անդհրա Փրադեշ նահանգի Սուլուրփեթա գյուղում՝ երկրի հարավ-արևելքում: 24-ամյա Ջ Ջագադիշը 50-ամյա օձ վարժեցնող Գուրունադհամ Ռամեշի տուն է եկել և որոշել լուսանկարվել կոբրայի հետ: Միջադեպը տեսագրել է երիտասարդ հնդիկի ընկերը:

Ջագադիշն ընկերոջը խնդրել է լուսանկարել իրեն, երբ կոբրան խայթել էր նրա ձեռքը: Ականատեսները շտապ օգնություն են կանչել: Տղամարդը հիվանդանոց է տեղափոխվել, որտեղ բժիշկները նրա մահն են արձանագրել:

Ռամիշն անհապաղ լքել է դեպքի վայրը: Տեղաբնիկների խոսքով՝ նա հաճախորդներին վստահեցրել է, որ հակաթույն ունի:
Ռամիշի դեմ քրեական գործ է հարուցվել:









































