ԱՄՆ Քենտուքի նահանգի իշխանությունները պատրաստվում են օրենքի ընդունմանը, որի համաձայն՝ սահմանափակ հարավորություններ ունեցող մարդկանց թույլ կտրվի օգտագործել որպես օգնականներ ոչ միայն շների, այլև կապիկների: Պաշտոնյաների կարծիքով՝ կապիկները կարող են այդ դերը կատարել ոչ պակաս հաջողությամբ, հայտնում է Fox News-ը:
Գիտնականների կարծիքով, որոնք հանդես են եկել տվյալ օրինագծի նախաձեռնությամբ, կապիկները հրաշալիորեն կկարողանան կատարել շատ առօրյա խնդիրներ, որոնք նրանց հաշմանդամ տերերը ի վիճակի չեն կատարել: Օրինակ՝ վառել լույսը, դնել սկավառակը մագնիտոֆոնի մեջ կամ փոխել գրքի էջերը:
Կենդանաբանները կապիկների գլխավոր առավելություններից են համարում նրանց կյանքի շարունակականությունը, որը հասնում է 40 տարվա:
Այդկերպ, նրանց տերերը կկարողանան իրենց ընկեր ստանալ ամբողջ կյանքի համար:








































