Կիևում անկարգությունների պատճառով սկսել են փակել զենքի խանութները: Այս մասին հայտնում է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը:
Նշվում է, որ քաղաքի կենտրոնից ոչ հեռու գտնվող առևտրային կենտրոններից զենքը դուրս է բերվում: Խանութների տերերի խոսքով՝ նման միջոցառումն ամրագրված է բնակչության շրջանում զենքի հետ վերաբերմունքի մասին հատուկ հրահանգում: Քանի դեռ երկրում իրավիճակը չի կայունացել, խանութները չեն բացվի:
Հունվարի 21-ին Զինատերերի ուկրաինական ասոցիացիան դիմել էր ՆԳՆ-ին՝ Ուկրաինայի քաղաքացիների դեմ հրազենի կիրառում թույլ չտալու պահանջով: Նամակի հիմքում ներքին գործերի նախարար Վիտալի Զախարչենկոյի հրամանն էր, որում ասվում էր, թե «Բերկուտի» մարտիկները հրամանի կատարման ժամանակ հատուկ միջոցներին զուգահեռ կարող են նաև հրազեն կիրառել:











































