Ադրբեջանը հայտնում է բանակում գրանցված հերթական միջադեպի մասին: Ինչպես հաղորդում է APA գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայությանը, ադրբերջանական բանակի զինծառայողը վիրավորել է իրեն: Միջադեպը գրանցվել է շփման գծի մոտ տեղակայված զորամասերից մեկում:
Հաղորդվում է, որ 19-ամյա Հագանի Մանաֆ օղլու Հուսեյնովը զենքի հետ անզգուշաբար վարվելու հետևանքով կրակել է ոտքին և հոսպիտալացվել:
Հիշեցնենք, հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը՝ ժամը 23:50-ից մինչև 00:15-ի սահմաններում, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Ջրաբերդ) և հարավարևելյան (Կորգան) ուղղություններում արձանագրված հակառակորդի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձերից հետո, որի հետևանքով հակառակորդի կողմից ստացած հրազենային վիրավորումից զոհվել է կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը, ադրբեջանական կողմը հայտնում է բանակում մի շարք միջադեպերի մասին, որոնց հետևանքով կան վիրավորներ:









































