Թուրինի «Յուվենթուս»-ի կիսապաշտպան Կլաուդիո Մարկիզիոն բացառել է ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ ակումբային գրանցումը փոխելու հնարավորությունը:
«Յուրաքանչյուր տրանսֆերային պատուհանի ժամանակ զանազան լուրեր են շրջանառվում: Բայց ես երջանիկ եմ «Յուվենթուս»-ում: Այդ մասին շատ եմ խոսել:
Ես գործող պայմանագիր ունեմ ներկայիս ակումբիս հետ և պետք է կատարեմ նախատեսված բոլոր պայմանները»,- Rai Sport-ը մեջբերում է Մարկիզիոյի խոսքերը:
Հիշեցնենք, որ շրջանառվող լուրերի համաձայն կիսապաշտպանը կարող է «Մանչեսթեր Յունայթեդ» կամ ՊՍԺ տեղափոխվել:






































