«Էսպանյոլ»-ի գլխավոր մարզիչ Խավիեր Ագիրեն Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչից առաջ հայտարարել է, որ իր սաները պատրաստ են ճակատամարտել Մադրիդի «Ռեալ»-ի հետ՝ կիսաեզրափակիչ դուրս գալու համար:
« «Ռեալ»-ը դիմակայության ֆավորիտն է: Մենք պետք է հասկանանք դա ու մրցավեճին մոտենանք կիսաեզրափակիչ դուրս գալու մտադրությամբ:
Պետք է պատրաստ լինենք ամեն րոպե պայքարել մրցակցի հետ: «Էսպանյոլ»-ը պատրաստ է ճակատամարտել «Ռեալ»-ի հետ»,- մասնագետի խոսքերը մեջբերում է Football Espana-ն:









































